Պուտինն արգելել է զենքի մատակարարումը Հյուսիսային Կորեային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է հրաձգային և թեթև զենքի մատակարարումը Հյուսիսային Կորեային: Корреспондент-ի փոխանցմամբ` փաստաթուղթը հրապարակվել է Իրավարար տեղեկատվության կայքում:
Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է`պայմանավորված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 2016-ի մարտի երկուսին ընդունած բանաձևով, որով մի շարք սահմանափակումներ են նախատեսվում Հս. Կորեայի նկատմամբ` ի պատասխան երկրի կողմից հրթիռամիջուկային փորձարկումներ իրականցնելուն:
Հրամանագիրը արգելք է սահմանում նաև որոշ արտադրատեսակների, մասնավորապես սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարման համար:
Ռուսաստանի քաղաքացիներին արգելվում է այդ երկրից ոսկի, տիտանի հանքաքար, ածուխ և երկաթի հանքաքար գնել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



