Չինաստանում նավթամթերք փոխադրող 23 մաքսանենգներ են դատապարտվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Յանչժոու քաղաքի դատարանը մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել խմբավորման 23 անդամի, որոնք զբաղվել են նավթամքերքների մաքսանենգությամբ, հայտնում է «Սինհուան»:
Քննության ընթացքում հաստատվել է, որ խմբավորումը գործել է 2013 թվականից մինչեւ 2015-ի նոյեմբեր, այդ ընթացքում չարագործները իրականացրել են 35 հազար տոննա նավթամթերքի մաքսանենգություն:
Անցյալ տարվա նոյեմբերին Յանչժոուի մաքսավորները «Հայգուանշան 66» լցանավ են հայտնաբերել, որը զբաղվում էր նավթամթերքների ապօրինի տեղափոխությամբ Յանցզիի մերձափնյա նավահանգիստներ: Ավելի ուշ գործում հայտնվել է նաեւ երկրորդ լցանավը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



