Իսպանիայի վարչապետը խոստացել է թույլ չտալ Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել է թույլ չտալ Կատալոնիայի անխախության հարցով հանրաքվեի անցկացումը, որին ձգտում են հասնել ինքնավար համայնքի իշխանությունները:
ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ:
«Անհնար է հանրաքվե անցկացնել, որը խախտում է ազգային ինքնիշխանությունն ու իսպանացիների հավասարությունը», - ասել է Ռախոյը` հավելելով, որ պատրաստ է բանակցել կատալոնացի առաջնորդների հետ այլ հարցերի շուրջ, ոչ սակայն հանրաքվեի, որի անցկացման մասին բանաձև կասեցվել է Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Դեկտեմբերի 14-ին Իսպանիայի Սահմանադրական դատարնը որոշում է կայացրել կասցնել կատալոնական բանաձև, որով նախատեսվում է հանրաքվեի անցկացումը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



