Կոնտեն ցանկանում է, որ Կուրտուան մնա Չելսիում
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ազնվականները» պատրաստ են բարելավել բելգիացու պայմանագիրը, որպեսզի վերջինս ցանկանա մնալ ակումբում:
«Կուրտուան կմնա մեզ հետ և դա ամենակարևորն է: Իմ կարծիքով՝ Տիբոն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Ընթացիկ մրցաշրջանում նա նույնպես հրաշալի է գործում: Նա կատարյալ է»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում iTV-ն:
Կուրտուայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



