Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուսնանալու ցանկություն եւ ժամանակ չունեմ. Անդրեի բացառիկ խոստովանությունները

ԼԱՅՖ

2016 թ-ը, բավականին, հագեցած էր Անդրեի համար: Նոր երգեր («Սրտի արեւ», «Ես չեմ ուզում պատերազմ լինի», «Իմ հայելին ես») եւ տեսահոլովակներ ներկայացնելուն զուգահեռ` երգիչը Գերմանիայում մասնակցեց Daf BAMA հեղինակավոր միազգային մրցանակաբաշխությանը` արժանանալով «Լավագույն հայ կատարող» տիտղոսին, ինչպես նաեւ ստեղծեց իր հեղինակային նախագիծը` «Andrenaline»-ը, որի նկարահանումներն արդեն մոտեցել են ավարտին, իսկ այժմ Անդրեն կրկին X Facror-ի ժյուրիի կարգավիճակում է:

Արդյոք նույնքան հագեցա՞ծ էր նաեւ երգչի անձնական կյանքը:

 

NEWS.am STYLE-ն Անդրեի հետ ամփոփել է նրա անցած տարին եւ խոսել 2017 թ-ի ծրագրերի մասին:

-Անդրե, 2016-ը, բավականին, բուռն տարի էր քեզ համար: Կարելի՞է ենթադրել, որ 2017-ը նույնքան հագեցած է լինելու:

-Այո, 2016-ն, իսկապես, շատ բուռն ու աշխատանքային տարի էր: Առհասարակ, երբ հետադարձ հայացք եմ գցում բոլոր անցած տարիների վրա, զգում եմ, որ վերջին տարիներն, ասես, մեկը մյուսի շարունակությունն են դառնում` մեկը մյուսից ավելի հագեցած ու նորություններով լի: Դա, իհարկե, շատ է ուրախացնում, քանի որ այդ փաստը նշանակում է, որ երբեք չեմ բավարարվում իրականացրածովս եւ միշտ նայում եմ առաջ` փորձելով կյանքի կոչել գլխումս ծագած ցանկացած ծրագիր: Իսկ իմ գլխում ծրագրերը միշտ շատ են: Այնպես որ` 2017-ը կրկին հագեցած կլինի նոր երգերով, տեսահոլովակներով եւ հետաքրքիր նախագծերով: Այժմ X Factor-ի ժյուրիի կազմում եմ: Գիտեմ, որ հեռուստադիտողն արդեն սովոր է ինձանից տեսնել հետաքրքիր շոուներ, խոստոնում եմ, որ այս եթերաշրջանում եւս շոուն անպակաս կլինի:

-Եթե աշխատանքային հաջողություններդ տեսանելի եներկրպագուներիդ եւ հեռուստադիտողների համար, ապաանձնականդ որքան հնարավոր է փակ ես պահում հանրությունից: Այնուամենայնիվ, կնշե՞ս այդ առումով 2016-ին հաջողություններգրանցել ես:

-Երբ անձնականումս գրանցվեն լուրջ փոփոխություններ, այսինքն` լինի նշանադրություն կամ ամուսնանամ, ապա դա արդեն, հաստատ, գաղտնի չեմ պահի հանրությունից. Նույնիսկ, մեծ ցանկության դեպքում չեմ կարողանա թաքցնել այդ փաստը: Իսկ առայժմ ամուսնանալու ցանկություն եւ ժամանակ չունեմ: Առհասարակ, նախընտրում եմ չխոսել անձնականիս մասին: Երբեմն թվում է` մարդիկ իմ մասին ավելի շատ բան գիտեն, քան ես, հաճախ որոշ բաներ հնարում են` ներկայացնելով, որպես իրականություն: Իսկ ես չեմ ցանկանում, որ ինձ համար թանկ մարդու մասին էլ տարածվեն այդ խոսակցությունները: Այնպես որ` ճիշտ եմ գտնում, երբ անձնականս փակ է լինում հանրության համար: Հայտնի մարդիկ սովոր են թե լավ, թե վատ խոսակցություններին, բայց մեր կյանքում գտնվող մարդիկ չպետք է առչվեն նման բամբասանքների հետ եւ այդ ամենը չպետք է ազդի նրանց տրամադրության վրա:

-Տարվա մեծ մասն անցկացրեցիր ԱՄՆ-ում` աշխատելով «Andrenaline»-ի շուրջ: Մինչ շատերը ենթադրում էին, թե մշտականբնակության ես մեկնել Միացյալ Նահանգներ, վերադարձարհայրենիք: Ի՞նչը ստիպեց, որ վերադառնաս:

-Սա առաջին դեպքը չէր, որ երկարատեւ այցով էի մեկնել Միացյալ Նահանգներ: Ամեն անգամ այնտեղ գտնվելուս ժամանակ մարդիկ սկսում են խոսել, թե Անդրեն հեռացավ երկրից, բայց ինչպես տեսնում եք` ես միշտ վերադառնում եմ, քանի որ ԱՄՆ-ն ինձ հետաքրքիր է միայն գործնական առումով` համերգներ, ձայնագրություններ, համագործակցություններ, նախագծեր: Այնտեղ հնարավոր է այդ ամենն իրականացնել որակյալ ձեւով, իսկ Հայաստանում ես ձեւավորվել եմ որպես երգիչ եւ այդ փաստը երբեք չեմ մոռանում: Բացի դա` այստեղի կարոտն այնքան մեծ է, որ չեմ պատկերացնում` արդյոք հնարավո՞ր է` մի օր որոշեմ մշտական բնակություն հաստատել այլ երկրում: Կարոտում եմ թե երկիրը, թե ընտանիքիս անդամներին, թե ընկերներիս, թե այստեղի մարդկանց` իրենց լավ եւ վատ տրամադրվածությամբ:)

-Վերջերս կրկին համերգային հրավերով ԱՄՆ-ում էիր: Կպատմե՞ս` ինչ համերգ էր դա:

-Դեկտեմբերի 23-ին Բելիվյու քաղաքում մասնակցեցի Սուրբ Ծննդին նվիրված համերգային միանգամից երկու ծրագրի: Հետաքրքիր էր` հանդիսսատեսի մեջ, գրեթե, չկային հայեր: Երգիչներից էլ միայն ես էի հայ: Կատարեցի իմ երգերից «Դժվար պահին»-ը, «Հորիզոններ»-ը, «Իմ սերը քեզ»-ը… Ուրախ եմ, որ օտարերկրացիներն այդքան բուռն ընդունեցին այդ ստեղծագործությունները:

Սուրբ Ծննդի օրն էլ հաճելի հանդիպում ունեցա Սիեթլի հայերի հետ: Զրուցեցինք, երգեցի նրանց համար: Հրաշալի ժամանակ անցկացրեցի եւ երկու օր առաջ վերադարձա հայրենիք:

-«Andrenaline»-ի նկարահանումներն արդեն ավարտվել են: Ինչպեսգիտենք` հաղթողին սպասվում է պայմանագիր քեզ հետ: Արդենմտածե՞լ ես, թե ինչ ծրագրեր ես իրականացնելու նրա հետ 2017-ին:

-Այո, «Andrenaline»-ն ավարտվեց Հայբերդի հաղթանակով: Շատ ուրախ եմ նրա համար` լավ երգիչ եւ արժանի հաղթող: Իհարկե, ես միշտ իմ խոստումը պահում եմ: Հանդես կգամ, որպես նրա պրոդյուսեր: Միասին կաշխատենք նրա նոր երգերի վրա: Գալիք տարում կփորձենք ներկայանալ անակնկալներով: Չեմ ուզում կոնկրետ ժամկետներ նշել, որովհետեւ տարվա սկզբից զբաղված եմ լինելու X Factor-ի աշխատանքներով, բայց, իհարկե, դա չի խանգարի, որ Հայբերդի հետ իրականացնենք մեր ծրագրերը:

-Անցնենք X Factor-ին: Կրկին տղաների խումբ… սկզբում, կարծես, թե այդքան էլ գոհ չէիր հեռուստադիտողի ընտրությունից: Այժմ, երբ ձեւավորել ես թիմդ, կարծիքդ փոխվե՞լ է:

-Ոչ թե գոհ չէի, այլ պարզապես երկու տարի առաջ կրկին տղաների թիմի հետ էի աշխատել, արդեն հաղթել էի այդ թիմով եւ մի նոր բան էի ուզում այս եթերաշրջանի համար: Աղջիկների թիմի հետ եւս աշխատել եմ, բայց երգչուհիների համար շոուներ բեմադրելն ավելի հեշտ է լինում:

Ինչեւէ, ես կրկին տղաների թիմի հետ եմ եւ կրկին պատրատ եմ զարմացնելու, նոր դեմքեր ներկայացնելու եւ հաղթելու:

Այո, այժմ ավելի, քան գոհ եմ իմ թիմից` լավ մարդիկ ու տաղադավոր երգիչներ: Օր օրի աշխատելով նրանց իմիջի եւ երգելաոճի վրա` հասկանում եմ, որ, բավականին, ուժեղ մասնակիցների եմ ընտրել, որոնց հետ սիրով աշխատելու եմ եւ ձգտելու եմ հաղթանակի:

-Սովորաբար, ինչպե՞ս ես սիրում դիմավորել Ամանորը:

-Ինձ համար Ամանորը կատարյալ է, երբ այն դիմավորում եմ ընտանիքիս անդամների կողքին: Եթե շատերի համար դա սովորական երեւույթ է, ինձ համար սպասված ճոխություն է, որովհետեւ հաճախ ստիպված եմ լինում ընտանիքիցս հեռու դիմավորել այս տոնը` աշխատելով եւ ուրախացնելով հազարավոր մարդկանց: Իհարկե, նրանց տոնական տրամադրությունն ինձ էլ է ուրախացնում, բայց, կարծում եմ` Նոր Տարին, առաջին հերթին, ընտանեկան տոն է:

-Այս տարի ինչպե՞ս ես անցկացնելու տոնական օրերը:

-Ընտանիքիս ու ընկերներիս հետ` այնպես, ինչպես սիրում եմ անցկացնել այս տոնը:

-Ի՞նչ ես ակնկալում 2017 թ-ից:

-Բնականաբար, ակնկալում եմ առողջություն` սիրելիներիս համար, խաղաղություն` սահմանին եւ, իհարկե, սեր ու բարություն, որպեսզի տարին անցնի դրական ու գեղեցիկ:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

 
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան