Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շուշաննա Թովմասյանը` Ձմեռ պապի, կարիերայի եւ 2017–ի ծրագրերի մասին. դերասանուհու ամանորյա ֆոտոշարք

ՖՈՏՈ

«Երանի» հեռուստասերիալի դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երկրպագուները հաճախ են դիմում մեզ նամակներով՝ խնդրելով անդրադառնալ իրենց սիրելի դերասանուհուն: NEWS.am STYLE-ը որոշեց ամանորյա անակնկալ մատուցել նրանց՝ գեղեցկուհու հետ իրականացնելով տոնական ֆոտոշարք: Շուշաննայի հետ նաեւ հետաքրքիր զրույց ենք ունեցել Ամանորի, իր կերպարների, իր մասին հնչող բամբասանքների եւ այլ թեմաների շուրջ:

-Շուշաննա, ինչպիսի՞ն էր 2016-ը քեզ համար:

 

-2016-ն ինձ համար աշխատանքով լի էր՝ նկարհանումներ սերիալում, ներկայացում, դասեր, քննություններ… Այս ամենը շարունակվելու է նաեւ 2017 թ-ին:

-Սիրո՞ւմ ես Ամանորը:

-Կարծում եմ՝ բոլորն էլ սիրում են Ամանորը: Ես եւս սիրում եմ այս տոնը, պարզապես, կցանկանայի, որ այն ավելի շատ առանձնանար տոնական տրամադրությամբ, ոչ թե կենցաղային հոգսերով:

Ինքս ավելի շատ սիրում եմ տոնական նախապատրաստությունները՝ զարդերը, դեկորացիաները: Ի դեպ, պարտադիր երազանք էլ եմ պահում, իսկ նպատակներն, ըստ իս, ինքներս ենք կյանքի կոչում:

-Մինչեւ ե՞րբ ես հավատացել Ձմեռ պապին:

-Եթե չեմ սխալվում, 6 տարեկան էի, երբ մինչեւ Նոր տարին նկուղում հայտնաբերեցի այն նվերը, որը խնդրել էի Ձմեռ պապից՝ փափուկ տիկնիկ՝ պեպեններով: Այն թաքցրել էին վերարկուների տակ: Դրանցից մեկի գրպանից գումար պետք է վերցնեի եւ այդպես հայտնաբերեցի նվերս: Չեմ կարող ասել, որ հենց այդ ժամանակ հասկացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, բայց աստիճանաբար նման զուգադիպություններ շատ եղան եւ արդեն գիտակցեցի, որ Ձմեռ պապը մայրիկն է:)

-Լավ, անցնենք ստեղծագործական հարցերին: Հեռուստադիտողն ու ռեժիսորները, կարծես թե, քեզ սովոր են տեսնել ավելի նուրբ եւ զուսպ կերպարներում: Հետարքիր է՝ դու ինքդ կցանկանայի՞ր երբեւէ մարմնավորել բացասական կերպարի:

-Կարծում եմ՝ ցանկացած դերասան միայն ուրախ է լինում, երբ իրեն հնարավորություն են տալիս նախորդից ավելի տարբեր կերպարների մարմնավորել: Պարտադիր չէ, որ տվյալ կերպարը լինի բացասական կամ դրական: Կարեւոր է, որ այն քեզ տրվի ճիշտ ժամանակին, պետք է ինքդ էլ հասուն լինես կերպարդ ընկալելու համար:

«Երանի»-ից հետո կցանկանայի մի ֆիլմում նկարահանվել, որտեղ կկարողանայի այնպիսի կերպար կերտել, որին դեռ չեմ մարմնավորել: Առհասարակ, ցանկացած կերպարի համար դերասան ընտրելիս, կարծում եմ, մի շարք գործոններ են հաշվի առնում՝ արտաքինդ, ձայնդ, հայացքդ, այսինքն, ըստ իս, կարեւոր է, որ դերասանը նաեւ վիզուալ համապատասխանի իր մարմնավորած հերոսին: Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես յուրաքանչյուր մարդու դեպքում՝ կերպարների դեպքում եւս, իմ կարծիքով, պետք է հաշվի առնել, որ նրանք ունեն թե բացասկան, թե դրական կողմեր: Նրանց մեջ պետք է ցույց տալ այդ երկու հատկանիշներն էլ:

Հարկ եղած դեպքում՝ ես եւս կխաղամ բացասական կերպարի, չեմ խուսափի դրանից:

-Շուշաննա, քո հարցազրույցներում բազմիցս խոսվել է այն մասին, որ ի սկզբանե հաղորդավարուհի դառնալու ցանկություն ունեիր: Եղե՞լ են առաջարկներ կապված հաղորդավարության հետ:

-Այո, առաջարկ եղել է, բայց չի իրականացել տեխնիկական մասից ելնելով: Կարծում եմ՝ այս ասպարեզն ունի մի շարք բարդություններ եւ ինքս մինչ որեւէ առաջարկ ընդունելը, հաճախ տարբեր հարցեր եմ քննարկում եւ եթե պատասխաններն ինձ այնքան էլ չեն բավարարում, չեմ ընդունում տվյալ առաջարկը: Ի վերջո, ես իմ առջեւ խնդիր չեմ դրել պարզապես երեւալ էկրաններին: Երբ ինչ-որ գործ եմ ձեռնարկում, շատ կարեւոր է, որ այն ինձ դուր գա, քանի որ միայն տվյալ դեպքում պատրաստ կլինեմ դրան նվիրվել:

Առհասարակ, երբ արդեն որեւէ նախագծում նկարահանվում եմ, այլ աշխատանքով փորձում եմ չզբաղվել, քանի որ ցանկանում եմ մինչեւ վերջ տրվել այն կերպարին, որին մարմնավորում եմ: Չեմ ուզում ֆիզիկապես հոգնել, ինչն անխուսափելի է, քանի որ մեր գործը շատ ժամանակատար է, իսկ ես ցանկանում եմ իմ կերպարը ճիշտ ձեւով մատուցել հեռուտադիտողին:

-Քեզ հաճախ են սիրավեպեր վերագրում քո խաղընկերների հետ: Ինչպե՞ս ես վերաբերվում քո հասցեին հնչող բամբասանքներին:

-Փորձում եմ չեզոք վերաբերվել նման բաներին, քանի որ հասկանում եմ, որ իմ ընտրած մասնագիտւթյունը կարող է բերել տարբեր խոսակցությունների: Մարդիկ քննարկում են քեզ, քո կերպարները: Ի դեպ, այդ քննարկումների մեջ էլ դրական կողմեր կան: 

Երբ այդ խոսակցությունները սուտ եւ հորինված են լինում, դա կարող է ինձ որոշակի նեղվածություն պատճառել: Ժամանակին փորձում էի ցույց տալ ճշմարտությունը, հետո հասկացա, որ դրանց պետք է վերաբերվել հպանցիկ: Բայց երբ մարդիկ որեւէ մեկին վիրավորելու հնարավորությունը բաց չեն թողնում, այդ դեպքում այդ ամենը պետք է արհմարհել:

Ինչ վերաբերում է խաղընկերներին սիրավեպ վերագրելուն՝ միգուցե, դա գալիս է անկեղծ խաղից կամ երկրպագուների՝ տվյալ կերպարներին իրական կյանքում էլ միասին տեսնելու ցանկությունից: Հստակ չեմ կարող ասել: Ամեն դեպքում, կցանկանայի, որ մարդիկ ֆիլմերին ու այնտեղի կերպարներին նայեին ժամանցի տեսանկյունից:

-Կա՞ այնպիսի ֆիլմ, որը դիտելիս մտածում ես՝ երանի ես լինեի տվյալ ֆիլմի հերոսուհին:

-Այդպիսի շատ հերոսուհիներ կարող եմ նշել, բայց կդժվարանամ որեւէ կերպար առանձնացնել: Ինքս ինձ շտկելու հարցում, իհարկե, հետեւում եմ պրոֆեսիոնալ դերասաններին՝ նրանցից վերցնելով լավագույն դերասանական դրսեւորումները, բայց, ինչ խոսք, նմանակելուն դեմ եմ:

Ցանկացած դերասանուհի, ըստ իս, պետք է պահպանի իր ինքնատիպությունը: Յուրաքանչյուրը պետք է հենց իրեն գտնի եւ իր անհատականությունը ցույց տա իր մասնակցությամբ ֆիլմերում:

-Քեզ հետեւելով՝ կարելի է ենթադրել, որ հաճախ ես դիմում ոճային փոփոխությունների… ո՞րն է լինելու հաջորդ ոճափոխությունդ:

-Երեւի նկատած կլինեք, որ էպատաժային փոփոխությունների երբեք չեմ դիմում: Իմ ոճային փոփոխությունները, հիմնականում, կապված են լինում կերպարներիս հետ: Նրանցից յուրաքանչյուրի տարբերությունը պետք է ընդգծել փոքր-ինչ փոփոխվելով, օրինակ՝ Էլենը տարբերվում էր Անուշիկից, Անուշիկը՝ Անիից:

Այսինքն՝ խոսքը ոչ թե իմ սեփական ոճը գտնել-չգտնելու, այլ իմ մարմնավորած հերոսուհու համար նոր ոճ ստեղծելու մեջ է: Ես հարգում եմ իմ հեռուստադիտողին եւ ցանկանում եմ միշտ մտածված կերպով ներկայանալ նրանց:

-Բացի «Երանի»-ից՝ այլ նախագծերում քեզ կտեսնե՞նք 2017-ին:

-Միայն հեռուստասերիալի ավարտից հետո կկարողանամ պատասխանել այդ հարցին: Ոչ թե փորձում եմ որեւէ տեղեկություն գաղտնի պահել, այլ պարզապես սխալ եմ համարում նախապես խոստումներ տալը: Երբ «Երանի»-ն ավարտվի, նոր պարզ կլինեն մյուս անելիքներս:

-Ունես շատ երկրպագուներ, որոնք անդադար քեզ հետ շփման միջոցներ են փնտրում: Հասցնո՞ւմ ես պատասխանել բոլորի նամակներին:

-Ինձ համար սկզբունքային է պատասխանել իմ երկրպագուների նամակներին, քանի որ իմ պաշտոնական էջը բացվել է հենց նրանց համար եւ, միանշանակ,  ճիշտ եմ համարում, որ պետք է չանտեսեմ մարդկանց հարցադրումները: Անկեղծ ասած՝ ժամանակին ավելի շուտ էի արձագանքում նամակներին, սակայն հիմա նկարահանումների բերումով մի փոքր ուշ եմ կարողանում պատասխանել  դրանց, բայց անպայման պատասխպանում եմ:

Ինչ խոսք, բացառություն են կազմում միայն ցենզուրայից դուրս հարցերը, դրանք իմ կողմից կարող են այդպես էլ անպատասխան մնալ, բայց իմ հավատարիմ երկրպագուներին ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց ջերմ խոսքերի եւ վերաբերմունքի համար: Եւ քանի որ հիմա Ամանոր է, ուզում եմ շնորհավորել նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով ամենայն բարիք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիզայներներ՝ Արմինե Մարտիրոսյան/ArmiMarti, Թերեզա Ղարաբաղցյան/Teress

Դիմահարդար՝ Հռիփսիմե Խաչատրյան

Նկարահանումն իրականացվել է Mia Dea ծաղկի սրահում

NEWS.am STYLE

Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում