Ֆրանսիայում տարեմուտի գիշերը չարագործները գրեթե 650 ավտոմեքենա են այրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում տարեմուտի գիշերը չարագործները գրեթե 650 ավտոմեքենա են այրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
«Այս տարի այրված մեքենաների քանակը հերթական անգամ ցույց է տալիս. որ այս երեւույթը շարունակվում է: Հրկիզվել է 650 ավտոմեքենա, մինչդեռ անցյալ տարի այդպիսի 602 դեպք էր գրանցվել»,- հստակեցրել են նախարարությունից:
ՆԳՆ-ից, սակայն, նշել են, որ երեւույթը նվազման միտում ունի. վերջին 5 տարում տարեմուտի գիշերն այրված մեքենաների թիվը 20 տոկոսով կրճատվել է:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի քաղաքների փողոցներում տոնական օրերին կարգը պահպանել են «ավելի քան 100 հազար ոստիկան, ժանդարմ, հրշեջ, քաղաքային ոստիկանության աշխատակիցներ եւ կազմակերպությունների անդամներ»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



