Բաքվի գազամուղի վրա նոր պայթյուն է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում գլխավոր գազամուղի վրա, որտեղ հինգ օր առաջ պայթյուն էր եղել, նոր պայթյուն է գրանցվել. այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի հղումով:
Ադրբեջանի պետական նավթաարդյունաբերական (SOCAR) ընկերությունը դեկտեմբերի 27-ին հաղորդել էր գլխավոր գազամուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ Բաքվի Գարադաղյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել:
«Սանգաչալյան գազային հոսքից դուրս եկող գլխավոր գազամուղի վրա առավոտյան 07:00-ին կրկին պայթյուն է գրանցվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գազի հոսքը գազամուղով դադարեցված է: Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մարման գործընթացը շարունակվում է:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



