Թուրքիայի ոստիկանությունը 8 մարդու է կալանավորել՝ կապված Ստամբուլում ահաբեկչության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ոստիկանությունը ամանորյա գիշերը 8 մարդու է կալանավորել՝ կապված Ստամբուլում ահաբեկչության հետ, հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ տարեմուտի գիշերը անհայտ անձը կրակ է բացել Ստամբուլի գիշերային ակումբում: Արդյունքում 39 մարդ մահացել է (այդ թվում՝ 16 օտարերկրացիներ), գրեթե 70 մարդ վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հանցագործին հաջողվել է թաքնվել:
Ոստիկանները հանցագործության վայրում են հայտնաբերել նրա վերնազգեստը, որի գրպանում թուրքական 500 լիրա է եղել: Ոստիկանությունում կարծում են, որ չարագործին հաջողվել է փախչել տաքսիով: Դեռեւս չի հաջողվել հանցագործի ինքնությունը պարզել: Որոշ տեղեկություններով՝ նա կարող է Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի լինել:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



