Իտալիայում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած գիշեր իտալական Պերուջա շրջանում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սպոլետո քաղաքում 8կմ խորության վրա: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Հենց նույն շրջանում 2016թ-ի երկրորդ կեսին տեղի էր ունեցել երեք խոշոր երկրաշարժ: Դրանցից առաջինը 6 մագնիտուդ հզորությամբ էր և գրանցվել էր օգոստոսի 24-ին: Հոկտեմբերի 26-ին հենց այդ շրջանում գրանցվել էին մի շարք ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենահզորը 5.9 մագնիտուդ է եղել: Հոկտեբերի 30-ի առավոտյան սեյսմոլոգները ֆիքսել են 6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:
Նշենք, որ Ապենինյան թերակղզում սեյսմոլոգիական ակտիվությունը չի դադարել օգոստոսի 24-ի երկրաշարժից հետո:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



