Կամբոջայի ոստիկանությունը փնտրում է թագավորին գեյ անվանած չարամիտներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿամբոջայի ոստիկանությունը փնտրում է Նորոդոմ Սիամոն թագավորի նկարը պոռնկագրական ֆիլմի տեսարանին մոնտաժած չարամիտներին, որտեղ երկու տղամարդ սեքսով են զբաղված: Կասկածյալներին սպառնում գահը վիրավորելու մեղադրանք, չնայած երկրի Քրեական օրենսգրքում այդպիսի հոդված չկա:
Խմբագրված պատկերը Facebook-ի հարավասիական բաժնում է հայտնվել դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծնունդի օրը, փոխանցում է BBC-ն:
«Կամբոջայի թագավորը գեյ է» նշված էր գրառման մեջ, որն արագորեն տարածվել է համացանցում՝ լայքեր հավաքելով:
Երկուշաբթի Կամբոջայի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նկարի տեղադրման փաստով քրեական գործ է հարուցվել, որով երեք կասկածյալ է անցնում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



