Բելգիայում ցանկանում են շների համար կարտոֆիլի ֆրի արտադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇների համար մթերքներ արտադրող բելգիական ընկերությունները խոստացել են 2017-ին չորքոտանի բարեկամներին նոր համեղ ուտելիքով ուրախացնել՝ Doggy Frites կարտոֆիլի ֆրիով:
Արտադրողները պնդում են, որ նոր մթերքը դիետիկ է եւ ընդամնեը 8 տոկոս յուղայնություն ունի: Սակայն կարտոֆիլը չի դառնա չորքոտանիների ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասը եւ պետք է ընկալվի որպես համեղ կերակուր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շներն իրականում կարտոֆիլ շատ են սիրում»,- հավաստիացնում են արտադրողները: Նրանց խոսքով՝ փետրվար-մարտին արտադրանքը կհայտնվի կենդանիների համար ապրանքների վաճառքի ոլորտում մասնագիտացած խանութներում: Շների կարտոֆիլի ֆրին կվաճառվի փաթեթով՝ 40 եւ 80 գրամ քաշով:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



