Լրատվամիջոց․ Պարզվել է «ստամբուլյան հրաձգի» անձը, ընտանիքի անդամները ձերբակալված են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայտնի է դարձել Ստամբուլի Reina ակումբում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվողի անձը։
«Միլիյաթը» հայտնում է, որ կասկածյալը ույգուրցի թուրք է ու անցած տարվա նոյեմբերին Քոնյու է ժամանել ընտանիքի՝ կնոջ ու երկու երեխաների հետ։ Տարածվել է նաեւ նրա պատկերով տեսագրություն։ Նրա ընտանիքի անդամներն արդեն ձերբակալվել են։
Հիշեցնենք, որ Ստամբուլում ամանորյա գիշերը սարսափելի ողբերգություն էր տեղի ունեցել՝ զինված անհայտ անձը ներխուժել էր Reina ակումբ ու կրակ բացել։ Այդ պահին ակումբում մի քանի հարյուր մարդ է եղել, սպանվել է 39 մարդ, որոնցից 16-ը օտարերկրացիներ՝ Սաուդյան Արաբիայի, Մարոկոյի, Լիբանանի, Լիբիայի, Հորդանանի ու Իսրայելի քաղաքացիներ։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



