Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ անպարտելի շարքը հասցրեց 13 խաղի
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Վեստ Հեմի» նկատմամբ, բոլոր մրցաշարերում չպարտվեց 13-րդ խաղում անընդմեջ:
Մանչեսթերցիները նման անպարտելի շարք նախորդ անգամ ունեցել էին 2013 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը, գրում է Gracenote Live-ը:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 39 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում խաղացել էր 65 րոպե:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



