Սեքսի և ագրեսիայի համար պատասխանատու են միևնույն բջիջները. գիտնականներ
ԼԱՅՖՆյու Յորքի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ զուգավորման կամ ագրեսիայի ցանկությունը կառավարվում է գլխուղեղի միևնույն նյարդային բջիջներով։ Այս մասին հայտնում է Корреспондент–ը։
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները փորձեր են անցկացրել արու մկների վրա։ Ըստ փորձագետների՝ այս երևույթը կարող է բնորոշ լինել նաև մարդուն։
Հետազոտության հեղինակների խոսքերով՝ տվյալ փոխկապվածությունը մկներին հնարավորություն է տալիս համատեղել անձնական տարածության պաշտպանությունը և վերարտադրությունը։
Իսկ ահա մարդկանց մոտ գլխուղեղի շրջանում այդ գործառույթների համար պատասխանատու աշխատանքի շեղումները, հնարավոր է, հանդիսանում են սեռական հողի վրա կատարվող բռնությունների պատճառ։
Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, արու մկների ուղեղի տվյալ շրջանի արհեստական ակտիվացումը նրանց դրդում է հարձակվել անշարժ առարկաների ու անգամ էգ մկների վրա, որոնց նրանք սովորական վիճակում սիրատածում են։
Հետազոտողները մկների գենետիկական ձևափոխություն են իրականացրել այնպես, որ նրանց գլխուղեղի նյարդային բջիջների աշխատանքի ակտիվացման ժամանակ այդ բջիջները լուսավորվեն ուլտրամանուշակագույն ճառագայթով, ինչից հետո գիտնականները պարզել են, որ արուների նկատմամբ ագրեսիան արու մկների մոտ ուղեկցվում է գլխուղեղի նույն նյարդային բջիջներով, որոնք ակտիվ են նաև էգ մկների հետ զուգավորման ժամանակ։



