Չիլիում մտցվել է վտանգի կարմիր աստիճան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիլիի արևմուտքում անտառային ուժեղ հրդեհներ են: Հրդեհը բռնկվել է Վալպարաիսոյի մերձակայքում Խաղաղ օվկիանոսի ափերին:ՆՏՎ.ռու կայքի հաղորդմամբ, շրջանում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մերձակա հինգ քաղաքի հրշեջները:Իշխանությունները նույնիսկ օգնություն են խնդրել զինվորականներից, ովքեր Վալպարաիսո են ժամանել հատուկ տեխնիկայով և ինքնաթիռներով: Դեպքի վայրում նաև շտապօգնություն մեքենաներ կան:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտակայքում անջատել են էլեկտրականությունը, առանց լույսի են մնացել մոտ 50 հազար տուն: Բնական հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 100 տնտեսություն:
Զոհեր չկա: 19 մարդ թունավորվել է ծխից: Իրենց տները ստիպված լքել են 200 հազար բնակիչ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



