Թբիլիսիում ամանորյա գիշերը հրատեխնիկայի պատճառով տասնյակ մարդիկ են տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիում ամանորյա գիշերն ու հետագա տոնական օրերին հրատեխնիկայից ավելի քան 50 մարդ է տուժել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Շտապ օգնության ծառայությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թբիլիսիում դեկտեմբերի 31-ից հունվարի 3 ժամանակահատվածում շտապ օգնության բրիգադ կանչելու 54 դեպքերը վերաբերել են հրատեխնիկայից ստացած վնասվածքներին ու այրվածքներին։ Երկու չափահաս քաղաքացիներին ստիպված են եղել հոսպիտալացնել, նրանց ձեռքերի մատները անդամահատել են»,- հայտնել են Ծառայությունից։
Նաեւ ամանորյա տոներին թունավորման պատճառով ավելի քան 400 անգամ շտապ օգնության ծառայություն են կանչել, հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



