Ռուսաստանում հանրահավաք է անցկացվում՝ «իշխանափոխարինելիության» պահանջով (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Մարյինո շրջանում սկսվել է Ռուսաստանի ընդդիմության հանրահավաքը, որը կրում է «Հանուն իշխանության փոխարինելիության» խորագիրը:
«Դոժդը» հայտնում է, որ մոսկովյան ոստիկանության տվյալներով` հանրահավաքին եկածների թիվը կազմում է 500 հոգի: «Ազատության» ռուսալեզու ծառայությունը տեղեկացնում է, որ հանրահավաքի մասնակիցների թիվը ավելանում է:
Հայտնի է, որ Facebook-ում 40.000 հոգի էին հրավիրվել այս ակցիային, իրենց մասնակցությունը հաստատել էր 8,5 հազարը:
«Գազետա»-ն հայտնում է, որ հանրահավաքի բերումով Ռուսաստանի մայրաքաղաքում անվտանգության ավելի խիստ միջոցներ են գործում. հանրահավաքի անցկացման վայրում տասնյակ ոստիկանական ավտոբուսներ, մարդատար ու բեռնատար մեքենաներ կան:
Այս պահի դրությամբ ելույթ է ունեցել ընդդիմության առաջնորդներից Իլյա Յաշինը, ով ռուսաստանցիներին կոչ է արել չհեռանալ երկրից, պետությունը չթողնել «թափթփուկներին»:














