Բժիշկները վիետնամցու որովայնից հեռացրել են 18 տարի առաջ մոռացված մկրատը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիետնամում բժիշկները հիվանդի որովայնից հեռացրել են բժշկական մկրատ, որը հիվանդի օրգանիզմում էր մոռացվել 18 տարի առաջ կատարված վիրահատությունից հետո:
Ինչպես նշում է lenta.ru-ն, մկրատը 54-ամյա Մա Վան Նհաթի որովայնում է հայտնաբերվել ուլտրաձայնային հետազոտության արդյունքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ օտար օբյեկտի հեռացման գործողությունը տևել է մոտ 3 ժամ, ինչից հետո մասնագետները հանել են դեռևս 1998թ. կատարված վիրահատության ժամանակ որովայնում մոռացված 15 սմ-ոց մկրատը:
Նշվում է, որ այս տարիների ընթացքում գործիքը ժանգոտել էր ու կպել որոշ ներքին օրգաններին: Սակայն տղամարդու խոսքերով՝ ինքը երբևէ որևէ անհարմարություն չի զգացել: Միայն վերջին շրջանում որովայնի հատվածում սկել էին ցավեր առաջանալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



