Կինը փորձել է աֆրիկացուն ճամպրուկի մեջ թաքցրած անցկացնել Իսպանիայի սահմանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարոկկոյի հետ սահմանին գտնվող Սեուտա իսպանական անկլավի սահմանային անցակետի աշխատակիցները ձերբակալել են մի կնոջ, ով փորձել է ճամպրուկի մեջ թաքցրած տեղափոխել Գաբոնի 19-ամյա բնակչին:
Այս մասին հայտնում է The Local-ը, կինը գրավել է իրավապահ մարմինների աշխատակիցների ուշադրությունն իր կասկածելի և նյարդային պահվածքի պատճառով:
Չի բացառվում, որ ձերբակալվածը, ում մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում, նախկինում էլ է զբաղվել Աֆրիկայից ապօրինի ներգաղթյալների՝ դեպի Եվրոպա տեղափոխմամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2016թ. վերջին մի քանի հարյուր ներգաղթյալ հատել են Մարոկկոյի սահմանն ու հայտնվել Սեուտա անկլավում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



