Mercedes-ը գաղտնազերծել է նոր GLA քրոսովերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հրապարակել է թարմացված GLA քրոսովերի առաջին լուսանկարը, հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հունվարի 9-ին՝ Դեթրոյթի միջազգային ավտոշոուի շրջանակում:
Նշվում է, որ նոր մոդելի լուսանկարը հրապարակվել է ավտոբրենդի ֆեյսբուքյան էջում: Հայտնի է, որ մեքենայի տեխնիկական բնութագրի, ինչպես նաև գնի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:
Աղբյուրը հավելում է, որ ընթացիկ տարում Mercedes-Benz-ը պատրաստվում է ներկայացնել S դասի նոր սեդան, E դասի կաբրիոլետ, ինչպես նաև GLA-ի կուպե տարբերակը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



