Ուկրաինայի նախարարը պահանջում է վերահուղարկավորել Ստեփան Բանդերայի աճյունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ենթակառուցվածքի նախարար Վլադիմիր Օմելյանը առաջարկում է Ուկրաինա տեղափոխել արտասահմանում թաղված հայտնի ուկրաինացիների աճյունները՝ այդ թվում Ուկրաինական ազգայնականների կազմակերպության առաջնորդ Ստեփան Բանդերայինը։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայտնի ուկրաինացի գրող Ալեքսանդր Օլեսի ու նրա կնոջ աճյունները արտաշիրիմումից հետո տեղափոխվել են Չեխիայի գերեզմանների դեպոզիտարիում, մինչեւ գրողի՝ Կանադայում բնակվող ազգականները կորոշեն նրանց վերջնական հուղարկավորության հարցը։ «Նրանք պետք է տուն վերադառնան։ Դորոշենկոն, Գոլովատին, Օլեսը, Բանդերան, Շուխեւիչը,Կոնովալեցը,Սկորոպադսկին, Պետլյուրան, Վիննիչենկոն․․․»,- գրել է Օմելյանը Facebook սոցցանցի իր էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



