Չինաստանում հետաքննում են հասարակական զուգարանում որոտացած պայթյունի պատճառները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում հետաքննում են ամանորյա գիշերը հասարակական զուգարանում տեղի ունեցած պայթյունի պատճառները։
Դեպքը տեղի է ունեցել Շենսի նահանգի Յուլին քաղաքում։ Պայթյունի հետեւանքով հասարակական զուգարանի շենքը քանդվել է։ Զոհվել է մեկ մարդ, եւս յոթը վիրավորվել է։
«Սինհուայի» փոխանցմամբ հետաքննության ընթացքում փորձագետները պարզել են, որ կոյուղու կոլեկտորում գազերի խառնուրդն է դետոնացիայի պատճառ դարձել։ Այս պահին տուժածների առողջությանը ոչինչ չի սպառնում։
Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ պայթյունի պատճառը կարող էր դառնալ զուգարանի կողքով անցնող գազախողովակի անսարքությունը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



