Ռիգայում տեղացած ձյան պատճառով մեքենայատերերին «ձնե տոմսեր» են առաջարկելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌիգայում հունվարի 3-ին ու 4-ին հանրային տրանսպորտը անվճար է լինելու այն վարորդների համար, որոնք կորոշեն մեքենա չվարել։ Այս մասին Facebook–ի էջում հայտնել է քաղաքապետ Նիլ Ուշակովը։
«Ստացել ենք նոր նախազգուշացում Օդերեւութաբանական կենտրոնից, եղանակը կտրուկ փոխվել է դեպի վատը։ Առաջիկա ժամերին Ռիգայում էլի մինչեւ 16 սմ ձյուն է տեղալու։ Առավոտյան արդեն ինը սանտիմետր ձյուն է տեղացել։ Դրա համար էլ Ռիգայում այսօրվանից ու վաղն ամբողջ օրվա ընթացքում գործելու են ձնե տոմսեր»,- գրել է Ուշակովը։
Նրա խոսքով մեքենայատերերը կարող են անվճար երթեւեկել տրամվայով, տրոլեյբուսով ու ավտոբուսով։ Ուշակովը խնդրել է բոլոր մեքենայատերերին հնարավորության սահմանում խուսափել մեքենա վարելուց ու օգտվել հանրային տրանսպորտից։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



