Արևիկ Ուդումյանի հին և նոր տարին
ՖՈՏՈՊրոդյուսեր, հաղորդավարուհի ԱրևիկՈւդումյանի համար 2016 թվականը կարևոր և առանձնահատուկ էր. օգոստոսի 6-ին ծնվեց նրա և ԱրամՎարդավանյանի առաջնեկը՝ Ռուբենը: BlogNews.am-ը հաղորդավարուհու հետ ամփոփել է անցնող տարին:
«Նախկինում առհասարակ ունենում էի անցնող տարին ամփոփելու սովորություն, բայց այս տարի առօրյաս այնքան լեցուն է, որ կարծում եմ՝ դրա համար ժամանակ էլ չի մնա»,- պատմում է Արևիկը և ուրախությամբ նշում,- Ամանորին հնարավորություն կունենանք ավելի շատ ժամանակ անցկացնելու ընտանիքի հետ, և հաշվի առնելով բալիկի փաստը՝ մեր մտերիմների հետ ամանորյա հանդիպումները հաճախ կանցնեն մեր տանը»:
Արևիկը կարծում է, որ փոքրիկ Ռուբենը տոնն ամբողջությամբ կվայելի արդեն հաջորդ տարի, բայց այս տարին էլ նրա համար ուրախ կանցնի. «Բալիկս սիրում է, երբ իր կողքին շատ մարդիկ են լինում, երբ երգում են, պարում են, իսկ Նոր տարվա օրերին, բնականաբար, այդ ամենն ավելի շատ է լինում: Իսկ սովորական օրերին ինքս եմ փորձում նրա համար «խնջույքներ» կազմակերպել՝ երգելով և պարելով, ինչը իմ ձայնային տվյալների դեպքում, կարծում եմ, հաճախ նրան իրոք ուրախացնում է» :)
Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս, ամանորյա զարդարանքների հարցում Արևիկին օգնել է իր մտերիմ ընկերուհին. «Ես հուսով եմ՝ հետագայում զարդարանքի արարողությունը կդառնա արդեն ընտանեկան ժամանցի տեսակ»: