Լրատվամիջոց. Պակիստանում պայթյունի հետեւանքով 17 մարդ է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 17 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկաններ են վիրավորվել Պակիստանի Դերաիսմայիլխան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում է The Express Tribune-ը:
Ճանապարհի եզրին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է ոստիկանական շարժական պարեկախմբի անցնելու պահին: Ոստիկաններից բացի, վիրավորվել են մոտակայքում գտնվող անցորդներ, այդ թվում՝ 2 կին եւ երեխա:
Պատահարի վայրը ոստիկանների կողմից շրջափակվել է, տեղազննում է իրականացվում:
Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



