Ռայան Բաբել. Հիացած եմ, որ ծանր վնասվածքներից հետո Արաս Օզբիլիսը շարունակում է խաղալ
ՍՊՈՐՏԹուրքական «Բեշիկթաշի» նորեկ Ռայան Բաբելը խոսել է իր ակումբակից Արաս Օզբիլիսի մասին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հոլանդացի կիսապաշտպանի հետ խաղացել է Ամստերդամի «Այաքսում»:
«Դիտել եմ Օզբիլիսի մասնակցությամբ մի քանի խաղեր: Նա ծանր վնասվածքներ է ստացել կարիերայի ընթացքում: Հիացած եմ, որ այդքանից հետո նա շարունակում է խաղալ: Նախօրեին զրուցել եմ Արասի հետ: Նրան ասացի, որ ամեն բան նորմալ է եւ պետք է շարունակել աշխատել»,- Բաբելի խոսքը մեջբերում է milliyet-ը:
Հիշեցնենք, որ Բաբելը 2007-ին «Այաքսից» տեղափոխվել էր անգլիական «Լիվերպուլ», իսկ 2016-ից խաղում էր իսպանական «Դեպորտիվոյում»:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



