Մարկ Ցուկերբերգը նոր նպատակ ունի իրականացնելու 2017-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆFacebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է մինչ այս տարա ավարտն այցելել բոլոր ամերիկյան նահանգներն ու հանդիպումներ կազմակերպել տեղի բնակիչների հետ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Ցուկերբերգի խոսքով` ինքն ամեն տարի իր առաջ լուրջ նպատակ է դնում: Նա արդեն հասցրել է հաղթահարել 587 կմ վազքը, 25 գիրք է կարդացել, չինարեն է սովորել և պարզ արհեստական ինտելեկտ է ստեղծել իր տան համար:
«Իմ անձնական մարտահրավերը 2017-ին ԱՄՆ բոլոր նահանգներն այցելելը և բնակիչների հետ հանդիպելը կլինի մինչև տարեվերջ: Ես արդեն շատ ժամանակ եմ անցկացրել մի քանի նահանգներում, այնպես որ ինձ մնում է այցելել ևս 30-ը, որպեսզի իրականացնեմ մտադրությունս», -գրել է Ցուկերբերգն սոցցանցի իր էջում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



