Իրանը մի շարք արտասահմանյան ընկերությունների թույլատրել է մասակցել նավթագազային ոլորտի մրցույթներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանն ավելի քան 20 արտասահմանյան ընկերությունների, այդ թվում` ռուսական «Գազպրոմին» թույլատրել է մասնակցել նավթագազային նախագծերի մրցույթներին: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է Իրանի ազգային նավթային ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Թույլտվություն ստացած ընկերությունների թվում են ֆրանսիական Total, անգլո-հոլանդական Shell, իտալական Eni, Չինաստանի ազգային նավթագազային ընկերակցությունը, մալայզիական Petronas և այլ ընկերություններ:
Ինչպես տեղեկացնում է իրանական ընկերությունը, պայմանագրերն այսուհետ կնքվելու են նոր ձևաչափով։ Համատեղ ձեռնարկությունն աշխատելու է արտադրանքի բաշխման պայմանով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



