Ռուսաստանցիները Ստամբուլում ահաբեկչությանը մասնակցություն ունեցած կասկածյալների թվում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում իրագործված ահաբեկչության գործով Իզմիրում ձերբակալված 40 կասկածյալների թվում են նաեւ ծագումով Միջին Ասիայից եւ Դաղստանից քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հունվարի 4-ի առավոտյան իրականացված գործողության ընթացքում 27 մարդ է ձերբակալվել:
Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածները հիմնականում ծագումով Դաղստանից են, նաեւ Միջին Ասիայի երկրներից. 9 տղամարդ՝ իրենց ընտանիքներով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իզմիրում 3 ընտանիքի անդամներ են ձերբակալվել, որոնցից ոմանք Կոնյա քաղաքում Ստամբուլի ահաբեկչությունն իրականացնողի հետ միեւնույն տանն են ապրել:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իշխանությունները հանցագործի անձը հաստատել են:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



