Բաղդադում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրաքի մայրաքաղաքում առեւանգված լրագրողուհուն ազատ են արձակել մեկ շաբաթ հետո՝ նրան ոչ մի վնաս չպատճառելով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի վերջին զինված անհայտ անձինք իրաքցի լրագրողուհուն առեւանգել էին Բաղդադի իր տնից: Նրանք ներկայացել էին անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնուհետեւ ներխուժել էին Աֆրա ալ-Քաիսիի բնակարան:
Զիյադ ալ-Աջիլի կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ առեւանգիչները վերադարձրել են նաեւ լրագրողուհու մեքենան, հեռախոսը, նոթբուքը եւ զարդերը:
43-ամյա ալ-Քաիսին աշխատել է միջազգային «Աշ-Շարք ալ Աուսաթ» թերթում, որը արաբերենով է հրատարակվում, նաեւ համագործակցում է մի շարք լրատվական պորտալների հետ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



