Արցախում Ամանորի նախաշեմին վիրավորված զինծառայողը կոմայի մեջ է. վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում դեկտեմբերի 31-ին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Գարիկ Վարդանյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ժամկետային զինծառայողը կոմայի մեջ է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Մի քանի ժամ անց նրան Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



