«Էրեբունի» ԲԿ-ում մահացած 1 ամսական հղիություն ունեցող կնոջ մահվան դեպքով քրգործ չի հարուցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 5-ի երեկոյան մահացած 1 ամսական հղիություն ունեցող 35-ամյա Ազնիվ Պետրոսյանի մահվան դեպքով քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից:
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը դեռեւս չի ստացվել: Սակայն, ըստ նախնական տեղեկատվության, կնոջ մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, երկկողմանի թարախային թոքաբորբը»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ որովայնի շրջանում սուր ցավերով «Էրեբունի» ԲԿ դիմած երիտասարդ կինը րոպեներ անց մահացել էր: Կնոջ մահվան մեջ հարազատները բժիկներին չեն մեղադրում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



