Բուքինգհեմյան պալատի նախկին գվարդիականներից մեկը մի անգամ քիչ է մնացել կրակի թագուհուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի պաշտոնական նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի նախկին գվարդիականներից մեկը խոստովանել է, որ մի անգամ քիչ էր մնացել կրակելով սպաներ միապետին:
Ինչպես նշում է metro.co.uk կայքը, ծառայողը, ում անունը չի նշվում, պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել տարիներ առաջ:
Թագուհին, չկարողանալով քնել, գիշերվա ժամը 3-ին դուրս է եկել պարտեզ՝ մի քիչ զբոսնելու: Գվարդիականը, մթության մեջ չճանաչելով թագուհուն, զենքը ձեռքին մոտեցել է նրան ու ձայն տվել:
Երբ տղամարդը պարզել է կնոջ ով լինելը, ասել է. «Գրո՛ղը տանի, Ձերդ Պայծառափայլություն, քիչ էր մնում կրակեի Ձեզ»:
«Ամեն ինչ կարգին է: Հաջորդ անգամ ես նախապես տեղյակ կպահեմ, որ ինձ չկրակեք»,-ասել է թագուհին, որն անքնության դեպքում սիրում է զբոսնել գիշերները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



