Փենսը հայտնել է նախագահի պաշտոնում Թրամփի առաջին քայլը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է առաջին առաջադրանքը, որը Թրամփը կկատարի նախագահի պաշտոնում։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ դա կլինի ԱՄՆ-ում Առողջապահության ոլորտում «Obamacare» անվանումն ստացած ռեֆորմների չեղարկումը։
«Առաջին առաջադրանքը կլինի «Obamacare»-ը չեղարկելու մեր որոշման իրականացումը և դրա փոխարինումն այն բարեփոխումով, որն ապահովագրության արժեքի իջեցում կապահովի»,- նշել է Փենսը։
Բացի դա ապագա փոխնախագահը հավելել է, որ նոր նախագահի վարչակազմը կկատարի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած բոլոր խոստումները։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



