«Աքսել» փոթորիկն անցել է Բալթիկ ծովի գերմանական ափով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Աքսել» փոթորիկը Բալթիկ ծովի գերմանական ափին առաջացրել է 2006 թվից ի վեր ամենաուժեղ ջրհեղեղը:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ աղետի ավերածության հետեւանքով տուժածներ չկան: Լյուբեկ եւ Ֆլենսբուրգ քաղաքներում ջրի տակ են մնացել տասնյակ ավտոմեքենաներ, ջրով են լցվել բնակելի տների նկուղները: Լյուբեկի կենտրոնը հետիոտնի համար փակվել է:
Հաղորդվում է, որ Ռյուգեն եւ Ուզեդոմ կղզիներում փոթորիկը զգալի վնաս է պատճառել, մերձափնյա ցամաքաշերտի մի մասը ջրի տակ է անցել, վնասվել է նաեւ հնագույն Ալբեկ ծովային կամուրջը: Տեղական իշխանությունները վնասի չափերի հաշվարկը չեն ավարտել, թվերը կհրապարակվեն, երբ ջուրը լիովին ետ քաշվի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



