Թելման Իսմայիլովը Թուրքիայում հայցը տանուլ է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳործարար Թելման Իսմայիլովը դատարանում տանուլ է տվել թուրքական երեք ընկերությունների հայցը:
Թուրքիայի լրատվամիջոցները հայտնում են, որ Asya İnşaat A.Ş., Güçlü İnşaat Ltd եւ Ekodizayn İnşaat Peyzaj Ltd ընկերությունները Անթալիայում Թելման Իսմայիլովի Mardan Palace հյուրանոցի դեմ դատական հայց են ներկայացրել: Հայցի համաձայն՝ պատվիրատուն այս ընկերություններից հյուրանոցի շինարարության համար ավելի քան 13 մլն լիրա պարտք է վերցրել: Ընկերություններն առաջին անգամ դատարան են դիմել 2009 թվականին: Սակայն հյուրանոցի իրավաբանները պնդել են, որ գումարը չափից ավելի ուռճացվել է: Դատական վերջին նիստին դատավորը մերժել է հյուրանոցի ղեկավարության բողոքը: Դատարանի որոշմամբ Mardan Palace-ը ընկերություններին ընդհանուր առմամբ պետք է 14,7 մլն լիրա վճարի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



