Ասադի զինվորականները քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաշար Ալ-Ասադի ռեժիմի ուժերը քլոր գազ են կիրառել Սիրիայում՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող Վադի հովտում: Այս մասին գրում է Anadolu թերթը: Ըստ աղբյուրի տվյալների՝ հունվարի 5-ի առավոտյան Ասադի ուժերը նետել են քլոր գազ պարունակող տակառային ռումբեր, ինչի արդյունքում զոհվել է 8 խաղաղ բնակիչ:
Նշվում է, որ Սիրիայի նախագահի զինվորականները Հալեպի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո ուժերը կենտրոնացրել են Վադի Բարադա շրջանում՝ Դամասկոսի արևմուտքում:
Միևնույն ժամանակ գործակալությունը հայտնում է, որ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը շարունակում է խախտել կրակի դադարեցման ռեժիմը, որի երաշխավորներն են Ռուսաստանը և Թուրքիան:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



