Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում. Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը։
Նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին ասել է. «Հարգելի համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հայերի և վրացիների բարեկամությունն այնքան է, որքան մեր երկրների պատմությունը։ Գնահատելի է ձեր ավանդը Վրաստանի կառուցման և զարգացման գործում։ Այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով և հասարակական գործիչներով մենք ևս հպարտանում ենք, ինչպես ձեր պատմական հայրենիք Հայաստանը»։
Բացի այդ, Վրաստանի նախագահը մաղթել է, որ 2017 թվականը լինի առողջության, երջանկության, բարության և խաղաղության տարի հայ ազգի և նրանց ընտանիքների համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



