Իսրայելական «Մոսադ»-ն առաջին անգամ հայտարարել է կին գործակալների հավաքագրելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայությունն առաջին անգամ հայտարարել է իր շարքեր կին գործակալների հավաքագրման մասին: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է մամուլում և ծառայության կայքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Պահանջվում են ուժեղ կանայք»,- ասված է իսրայելական թերթերում հրապարակված հայտարարությունում:
Ներկայումս «Մոսադ»-ի անձնակազմում կանայք կազմում են աշխատակիցների 40 տոկոսը, որոնցից 24 տոկոսը զբաղեցնում են գերատեսչությունում կարևոր ղեկավար պաշտոններ, նշում են տեղական ԶԼՄ-ները:
«Մոսադ»-ի նախկին տնօրեն Տամիր Պարդոն նշում էր, որ գաղտնի ծառայությունում կանայք հաջողությամբ կատարում են միաժամանակ մի քանի առաջադրանքներ և ճնշում են իրենց էգոն նպատակներին հասնելու համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



