Ուկրաինայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի` ահաբեկչության կասկածանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:
««Բորիսպոլի» օդանավակայանում «Ինտերպոլի» կողմից որոնվող հանցագործներին հայտնաբերելու միջոցառումների շրջանակում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել՝ «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածը ձեռնամարտի միջազգային մրցույթների բազմակի չեմպիոն է եղել: Նրան հանձնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցներին:
Ուկրաինայի տարածքում երեկ ձերբակալվել են նաև Սինգապուրի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց ևս հանձնել են ոստիկանությանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



