Ֆիլիպինների նախագահը Ռուսաստանին դաշնակից եւ պաշտպան է համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀույս ունենք, որ Ռուսաստանը մեր երկրի դաշնակիցն ու պաշտպանը կդառնա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Մանիլայի նավահանգստում ռուսական նավը դիտելիս այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:
Ըստ Reuters-ի՝ Դուտերտեն դիտել է Ռուսաստանի նավատորմի «Ադմիրալ Տրիբուց» մեծ նավը, որը ներկայում Մանիլայի նավահանգստում է:
«Ողջունում ենք մեր ռուսաստանցի ընկերներին: Դուք կարող եք այստեղ կայանել ցանկացած ժամանակ, ցանկացած նպատակով. պաշարները լրացնելու կամ, հնարավոր է, մեզ պաշտպանելու համար»,- ասել է Ռոդրիգո Դուտերտեն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ֆիլիպինները բաց է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման համար՝ ծովային համագործակցության ամրապնդման նպատակով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



