Թբիլիսիի նախկին քաղաքապետի բանտարկության ժամկետը կրճատել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Վերաքննիչ դատարանը «Թբիլսերվիս գրուպ»-ի գործով կրճատել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր համախոհ Գիգի Ուգուլավայի պատժաչափը: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը հրապարակվել է հունվարի 6-ին:
Դատարանի որոշմամբ՝ դատավճռում փոփոխություն է մտցվել, եւ Ուգուլավայի մեղադրանքը վերաորակվել է (նրան մեղադրում են յուրացման մեջ, որի հիման վրա նա դատապարտվել է 1 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման), իսկ «Համաներման մասին» օրենքը հաշվի առնելով՝ նախատեսված է 1 տարի 3 ամիս եւ 22 օր ժամկետով ազատազրկում:
Գիգի Ուգուլավայի ազատազրկումը հաշվարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ից, ինչի արդյունքում նա հունվարի 9-ին դուրս կգա բանտից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



