Թրամփը պահանջել է որոշ դեսպանների հրաժարականը մինչև իր երդմնակալությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը հրաման է արձակել, որի համաձայն բոլոր դեսպանները, ում նշանակումը քաղաքական դրդապատճառ է ունեցել, պետք է հեռանան իրենց պաշտոններից մինչև երդմնակալությունը: Այդ մասին հայտնում է The New York Times:
Ինչպես նշում է թերթը, նման գործողությունը կարող է երկար տարիների ընթացքում առաջին նախադեպը դառնալ, երբ դիվանագետներին չեն տալիս ընթացիկ պաշտոնից հեռանալուց առաջ անգամ փոքր հետաձգման հնարավորություն: Սովորաբար նոր վարչակազմը պայմանավորվում էր հնի հետ կարճ ժամանակով որոշ դեսպանների աշխատանքի երկարաձգման մասին:
Թրամփի պահանջով` դեսպանները պետք է հեռանան «առանց բացառությունների»: Այդկերպ Վաշինգտոնը կարող է մի քանի ամսով առանց դեսպանի մնալ Գերմանիայում, Կանադայում և ՄԵծ Բրիտանիայում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



