Ֆրանսիայի 3 պատգամավորներ Հալեպում հայկական եկեղեցի են այցելել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի 3 պատգամավորներ Սիրիա են մեկնել: Այս մասին գրում է «Figaro»-ն՝ վկայակոչելով AFP-ն:
Թիերի Մարիանը, Նիկոլա Դյուիկն ու Ժան Լասալը մեկնել են Դամասկոս, այնտեղից էլ՝ վերջերս ազատագրված Հալեպ:
Թիերի Մարիանիի խոսքով՝ պատգամավորները Սիրիա են մեկնել սեփական նախաձեռնությամբ, ի նշան հալածվող քրիստոնյաների հետ համերաշխության: Հալեպում նրանք այցելել են նաեւ Հայ առաքելական առաջնորդանիստ եկեղեցի, հանդիպել քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ մինչ այս Մարիանն ու Դյուիկը երկու անգամ եղել են Սիրիայում, չնայած ֆրանսիական իշխանությունները հավանության չեն արժանացրել նրանց այցերը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



