Ավստրիան չի շտապում վերադառնալ Շենգեն գոտի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիան Գերմանիայի օրինակով մտադիր է անորոշ ժամանակով երկարաձգել իր սահմանների վերահսկողությունը:
«Քանի դեռ ԵՄ-ն ի վիճակի չէ պաշտպանել իր արտաքին սահմանները, Ավստրիան ազգային մակարդակով միջոցներ կձեռնարկի»,- հունվարի 6-ին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան: Նրա խոսքով՝ ներքին անվտանգության համար անհրաժեշտ է «իմանալ, թե ովքեր են ժամանում»: «Ոչ մի դեպքում պատրաստ չեմ ռիսկի դիմել»,- ընդգծել է նախարարը:
Ավստրիացի պաշտոնյայի խոսքով՝ Շենգեն գոտի վերադառնալը հնարավոր է միայն սահմանների պաշտպանության խնդրին համաեվրոպական լուծում գտնելու դեպքում:
«Մինչեւ փետրվար նման բան սպասել պետք չէ»,- Սոբոտկայի խոսքերն է մեջբերում «Die Welt» պարբերականը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



