Վանաձորում մեքենան բախվել է սյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 6-ին, ժամը 07.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 17 տան մոտակայքում «ՎԱԶ 21-09» մակնիշի 30 OL 653 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Ն.-ը) դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու բախվել սյանը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ս. Ն.-ը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



