ԱՄՆ-ը պատրաստ է 2016 թվականին եւս 15 հազար փախստական ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ նահանգները 70 հազարից 85 հազար է դարձրել այն փախստականների թիվը, որոնց գալիք տարի պատրաստ է ընդունել երկիրը։ Այս թիվը 2017 թ. կարող է հասնել 100 հազարի, գրում է Gazeta –ն ՝ վկայակոչելով The Washington Post–ը։
Նշում են, որ այդ լրացուցիչ 15 հազարի մեծ մասը սիրիացի փախստականներ են, որոնց վերաբերյալ որոշումը կայացվել էր ավելի վաղ ՝ այս ամիս։
«Այս քայլը համապատասխանում է ՝ երկրորդ հնարավորության երկիր ու հույսի փարոս լինելու ամերիկյան ավանդույթին»,– շեշտել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՝ Բեռլին կատարած այցի ժամանակ։
Քերին նշել է, որ այս նշանաձողը հետագայում բարձրացնելու հավանականություն կա, բայց Կոնգրեսը պետք է հավանություն տա վերաբնակեցման համար անհրաժեշտ ծախսերին։ Այս տարվա ծրագրի արժեքը 1.1 մլրդ դոլար է։



