Սիրիայում պայթյուն է որոտացել. կա մի քանի տասնյակ զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի հյուսիսային մասում գտնվող Ազազ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել. պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Ազազ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մոտակայքում:
Ի սկզբանե հաղորդվել է միջադեպի հետևանքով 25 զոհի մասին, սակայն ավելի ուշ թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացրել է 60 զոհի մասին` հղում անելով քաղաքացիական պաշտպանության ներկայացուցչին:
Ինչպես հայտնել են Sputnik գործակալության աղբյուրները, պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում` «Ահրար Աշ-Շամ» ընդդիմադիր խմբավորման գրասենյակի մոտակայքում, ինչի հետևանքով մահացել և վնասվածքներ է ստացել խմբավորման մոտ 50 կողմնակից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



