Լեհաստանում սառնամանիքի հետևանքով մահացել է 10 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեհաստանում վերջին երկու օրվա ընթացքում սաստիկ ցրտերի հետևանքով մահացել է 10 մարդ, հաղորդում է AFP-ը` հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը:
Նշվում է, որ յոթ մարդ մահացել է ուրբաթ օրը, ևս երեք զոհ հայտնաբերվել է շաբաթ օրը:
Օդերևութաբանների կանխատեսմամբ` շաբաթ երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև -14 աստիճան:
Ոստիկանությունը բնակչությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել ցրտահարության ռիսկին ենթարկված մարդկանց, մասնավորապես` անօթևաններին:
Իշխանությունները մտավախություններ ունեն, որ ցրտահարության զոհերի թիվը կարող է աճել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



